‘Ռանյերին՝ Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչի թեկնածու’

1168

Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան փոխարինող է փնտրում ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեին, որի պայմանագիրն ավարտվում է Եվրո-2016-ից հետո: Կոնտեն չի պատրաստվում երկարաձգել պայմանագիրը եւ սպասվում է, որ կգլխավորի Լոնդոնի «Չելսին»:

Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչի թեկնածուներից է Անգլիայի Պրեմյեր լիգայի առաջատար «Լեսթերի» իտալացի գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանյերին, հաղորդում է gazzetta.it -ը:

64-ամյա մասնագետից բացի, դիտարկվում են նաեւ «Ինտերի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինիի, «Տորինոյի» գլխավոր մարզիչ Ջանպյերո Վենտուրայի, Ռուսաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոյի եւ Ֆաբիո Կանավարոն, որը եղել է չինական «Գուանչժոու Էվերգրանդի» եւ Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» գլխավոր մարզիչը: Կանավարոն այժմ գործազուրկ է:

Նախորդ հոդվածը‘Թոմաս Տուխել. ««Բորուսիան» ու «Տոտենհեմը» հիանալի շոու կցուցադրեն 2 խաղերում»’
Հաջորդ հոդվածը‘Պիրլո.«Հանդերձարանն ամենավտանգավոր վայրն է, որտեղ կարելի է լինել, երբ Կոնտեն զայրացած է»’