‘Ռանյերի․ «Այս պահին «Լեսթերը» չի կարող խաղալ այնպես, ինչպես նախորդ մրցաշրջանում»’

441

«Լեսթերի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանյերին ընկերական խաղում «Պարի Սեն Ժերմենից» 0։4 հաշվով կրած պարտության վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել։

-Այս պարտությունը մեզ համար լավ դաս կլինի։ «Պարի Սեն Ժերմենը» լավ թիմ է, որի առաջնային նպատակը Չեմպիոնների լիգայում հաղթելն է։ Նրանք այժմ նախկինից լավ են խաղում։ Մենք փորձում էինք մրցակցին պրեսինգի ենթարկել, սակայն չստացվեց։

Այո՛, սա վատ արդյունք է, բայց այս պարտության շնորհիվ մենք կարող ենք ավելի լավ խաղալ։ Այս պահին «Լեսթերը» չի կարող խաղալ այնպես, ինչպես նախորդ մրցաշրջանում, սակայն հուլիսին այսպես խաղալը նորմալ է,-Ռանյերիի խոսքը մեջբերված է «աղվեսների» պաշտոնական կայքից։

Նախորդ հոդվածը‘ՊԲ. Սահմանին հարաբերական հանգիստ էր’
Հաջորդ հոդվածը‘Ռոնալդու. Ինձ համար ծանր է տեսնել Մեսսիի արցունքները’