‘Ռանյերի. «Կարևոր է, որ «Լեսթերը» սկսի մտածել թոփ-ակումբի նման»’

1177

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջատար «Լեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանյերին խոսել է իր թիմի խաղաոճի մասին և կատակել է, որ կպատժի ֆուտբոլիստներին, եթե նրանք դադարեն պահանջկոտ լինել իրենց նկատմամբ:

-Ֆուտբոլը բաց խաղ է, բայց այն չի ավարտվում գնդակին տիրելու տոկոսային առավելությամբ կամ փոխանցումների որակով: Մեր թիմի խաղում հաճախ են խոտաններ լինում, քանի որ մեծ արագությամբ ենք խաղում: Ֆուտբոլում կարելի է սխալվել. կարևոր չէ, թե թիմը քանի սխալ է թույլ տալիս, կարևորն այն է, թե քանի պահ է ստեղծում և քանի գոլ է խփում: Ահա այսպիսին է իմ խաղային փիլիսոփայությունը:

Կարևոր է, որ «Լեսթերը» սկսի մտածել թոփ-ակումբի նման: Եթե ֆուտբոլիստներս դադարեն այդ մասին մտածել կամ պահանջկոտ չլինեն իրենց նկատմամբ, ես մուրճ կվերցնեմ և կկոտրեմ նրանց գլուխները: Իհարկե, կատակում եմ, բայց եթե նման բան լինի, ես կկարողանամ փոխել նրանց մտածողությունը,-Ռանյերիի խոսքը մեջբերված է «The Guardian»-ից:

Նախորդ հոդվածը‘Վան Գալ. «Անխել դի Մարիան միայն հերթական ֆուտբոլիստն է, ով զուրկ է ինքնաքննադատությունից»’
Հաջորդ հոդվածը‘Արբելոան նշել է՝ որ դեպքում կփորձի հաշտվել Պիկեի հետ’