‘Ռանյերի. «Հպարտանում եմ իմ ֆուտբոլիստներով և ակումբի երկրպագուներով»’

1103

«Լեսթերի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանյերին հայտարարել է, որ իր ֆուտբոլիստները պետք է շարունակեն հաճույք ստանալ խաղից:

«Հպարտանում եմ իմ ֆուտբոլիստներով և ակումբի երկրպագուներով: Երկրպագուները քնում են և տեսնում են «Լեսթերի» չեմպիոնությունը, իսկ ես չեմ ցանկանում նրանց արթնացնել: Մենք պետք է շարունակենք հաճույք ստանալ, պետք է խաղանք ազատ և առանց լարվածության: Եթե աշխարհը խոսում է մեր մասին, ապա պետք է վայելել այս պահը և շարունակել խաղալ»,-Ռանյերիի խոսքը մեջբերված է «Goal.com»-ից:

Հիշեցնենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրից հետո «Լեսթերն» ունի 38 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ երկրորդ հորիզոնականում գտնվող «Արսենալին» գերազանցելով 2 միավորով:

Նախորդ հոդվածը‘ՄԻԵԴ-ը վարույթ է ընդունել (նախկին) ՀՀՇ հայցը’
Հաջորդ հոդվածը‘«Kicker». Մխիթարյանը Բունդեսլիգայի առաջին հատվածի լավագույն ֆուտբոլիստների ցանկում է’