‘Ռանյերի. «Մարդիկ պետք է մտածեն ոչ միայն գումարի, այլև երկրպագուների մասին»’

1056

«Լեսթերի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանյերին Չեմպիոնների լիգային փոխարինող եվրոպական ակումբային այլ մրցաշար ստեղծելու վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել: ՈւԵՖԱ-ն իրադարձությունների նման զարգացումը չի բացառում:

-Մարդիկ պետք է մտածեն ոչ միայն գումարի, այլև երկրպագուների մասին: Երկրպագուները և ֆուտբոլային մշակույթը շատ ավելի կարևոր են կորերցիոն հարցերից:

Ես հասկանում եմ, թե ինչ են ցանկանում անել, բայց այժմ ֆուտբոլային աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների համար պետք չէ մեղադրել փոքր ակումբներին: Նրանք պետք է մեղադրեն իրենց: Գուցե լավ միտք է, բայց թող իրենք իրենց հարց տան, թե ինչու է «Լեսթերի» նման ոչ մեծ ակումբը կարողանում հաջողությունների հասնում,-Ռանյերիի խոսքը մեջբերված է «The Guardian»-ից:

Նախորդ հոդվածը‘ԿԲ. Շաբաթական ամփոփ տվյալներ’
Հաջորդ հոդվածը‘Ջանի Ինֆանտինո. «Ֆուտբոլը ոչինչ է առանց երկրպագուների»’