‘Ռանյերի. «Մեր նպատակը Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելն է»’

1530

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջատար «Լեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանյերին հայտարարել է, որ իր թիմի առաջնային նպատակը Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկության ուղեգիր նվաճելն է:

-Կարծում եմ՝ արդեն ապահովել ենք մեր տեղը Եվրոպայի լիգայում: Այժմ պայքարում ենք Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար: Բոլորն էլ ցանկանում են իմանալ, թե առաջիկա 6 խաղում ինչ տեղի կունենա: Ես բացառություն չեմ, բայց մենք պետք է համբերատար լինենք և խաղ առ խաղ առաջ շարժվենք,-Ռանյերիի խոսքը մեջբերված է «Goal.com»-ից:

Հավելենք, որ ԱՊԼ-ի 32-րդ տուրից հետո «Լեսթեր Սիթին» ունի 69 միավոր, երկրորդ տեղում գտնվող «Տոտենհեմը»՝ 62, «Արսենալը»՝ 58, իսկ լավագույն քառյակը եզրափակող «Մանչեսթեր Սիթին»՝ 54: Վերջին երկուսը 31 հանդիպում են անցկացրել:

Նախորդ հոդվածը‘Հայկական կողմը երկու զինծառայողի դի է հայտնաբերել’
Հաջորդ հոդվածը‘Մոուրինյու. «Ինձ պետք է բարդ լիգայում հանդես եկող պատասխանատու ակումբ»’