‘Ռանյերի. «Չեմ ցանկանում մտածել, որ մենք չեմպիոն ենք դառնալու»’

1348

«Լեսթերի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանյերին չի հավատում, որ բուքմեյքերական ընկերություններն իր թիմին համարում են Անգլիայի Պրեմիեր լիգայի չեմպիոնական մրցավազքի գլխավոր հավակնորդը:

-Ես չեմ հավատում… Մրցաշրջանի սկզբում բուքմեյքերները կանխատեսում էին, որ ԱՊԼ-ի մարզիչներից առաջինն ինձ են ազատելու աշխատանքից: Հույս ունեմ՝ այս անգամ նրանք չեն սխալվի, բայց չեմ ցանկանում մտածել, որ մենք չեմպիոն ենք դառնալու: Ես զբաղված եմ առաջիկա խաղին պատրաստվելով,-Ռանյերիի խոսքը մեջբերված է «BBC Sport»-ից:

Պրեմիեր լիգայի 25-րդ տուրից հետո «Լեսթերն» ունի 53 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ 2-3-րդ հորիզոնականները կիսող «Տոտենհեմին» և «Արսենալին» գերազանցելով 5 միավորով:

Նախորդ հոդվածը‘Այսօր ծնվել է Ուոլթեր Ռոթշիլդը. «Բռնել է թիթեռ, սիրել ծաղիկներ…»’
Հաջորդ հոդվածը‘4 ֆուտբոլիստներ, որոնց Գվարդիոլան կփորձի տանել «Մանչեսթեր Սիթի»’