‘Ռաուլը հնարավոր է վերադառնա «Ռեալ»’

793

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը ուզում է լեգենդար իսպանացի ֆուտբոլիստ Ռաուլ Գոնսալեսին նշանակել ակումբի մարզական տնоրեն,-այս մասին հայտնում է El Mundo-ն:

Ֆուտբոլային աստղ Ռաուլը դեռևս համարվում է  Կատարի «Ալ-Սադ» ակումբի խաղացող, սակայն շուտով նրա պայմանագիրը կավարտվի: «Ռեալի» ղեկավարությունը ուզում է հրավիրել ֆուտբոլիստին ակումբ, որպեսզի զբաղեցնի մարզական տնоրենի պաշտոնն արդեն այս մրցաշրջանում:

Այս պահին մարզական տնоրենի տեղն ազատ է. նրա  ղեկավարր՝ Միգել Պարդեսը հեռացել է՝թողնելով այդ պաշտոնը:

Հիշեցնենք, որ 37-ամյա Ռաուլ Գոնսալեսը հեռացել է «Ռեալ»-ից 2010 թվականին, երբ գլխավոր մարզիչ նշանակվեց Ժոզե Մոուրինյոն: Դրանից հետո երկու տարի խաղացել է գերմանական «Շալկե» ակումբում, որից հետո տեղափոխվել «Ալ-Սադ»:

Նախորդ հոդվածը‘Գոհար Սիմոնյան. Իռացիոնալիզմի ու կեղծ ամենատեսության թակարդում’
Հաջորդ հոդվածը‘Ադրբեջանի ՊՆ. 8 զինծառայողները զոհվել են երեք օր տևած մարտերի ընթացքում’