‘Ռաուլը պաշտոնապես ներկայացվեց որպես «Նյու Յորք Կոսմոսի» ֆուտբոլիստ (լուսանկարներ)’

786

Իսպանիայի հավաքականի, Մադրիդի «Ռեալի», «Շալկե 04»-ի, «Ալ Սադդի» նախկին հարձակվող, լեգենդար ֆուտբոլիստ Ռաուլ Գոնսալես Բլանկոն այսօր պաշտոնապես ներկայացվել է որպես MLS-ի «Նյու Յորք Կոսմոս» թիմի ֆուտբոլիստ: Ռաուլն ակումբի հետ կնքել է 2-ամյա պայմանագիր և ոչ միայն խաղալու է, այլև որպես տեխնիկական խորհրդատու աշխատելու է ակումբի ակադեմիայում:

«Նյու Յորք Կոսմոսում» առաջին մամուլի ասուլիսի ժամանակ Ռաուլն իր ուրախությունն է արտահայտել հետևյալ խոսքերով.

«Ժամանել ԱՄՆ և խաղալ «Կոսմոսում», որտեղ ժամանակին խաղացել են Պելեն, Բեկենբաուերը, Կինալյան, իմ երազանքն էր: Ընդհանրապես չեմ երկմտել ակումբի հետ պայմանագիր կնքելիս: Ցանկանում եմ խաղադաշտ դուրս գալ և նպաստել ակադեմիայի զարգացմանը:

Իմ պայմանագիրը նախատեսված է 2 տարվա համար, բայց հնարավոր է` հետագայում երկարաձգվի: Եթե մեկ տարի հետո օրգանիզմս ասի` «ստոպ», կաշխատեմ միայն որպես խորհրդատու»,-Ռաուլի խոսքն է մեջբերում է Football Espana-ն:

 

Նախորդ հոդվածը‘«Ազատամարտիկների դաշինք»-ը՝ հրամանատարների հետ տեղի ունեցած միջադեպի մասին (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Մոտ 22 հազար ՀՀԿ-ական ընտրակեղծիքների «ինստիտուտ» է հաճախում. «Հրապարակ»’