‘Ռաուլ Ամունդսեն. Կյանքի օրենքները’

2625

Ռաուլ Ամունդսենն առաջին ճանապարհորդն է, որ հատել է ծովը Հյուսիս-Արևմտյան անցումով (Կանադական նեղուցներով), իսկ ավելի ուշ՝ Հյուսիս-Արևելյան ճանապարհով (ընդհուպ Սիբիրի ափերը)՝ առաջին անգամ փակելով Բևեռային շրջանի շուրջերկրյա տարածությունը: Նա արկտիկական ճանապարհորդության ավիացիայի՝ հիդրոինքնաթիռ և դիրիժաբլ օգտագործած պիոներներից էր: 

1928-ին Արկտիկայում աղետի է ենթարկվում Ումբերտո Նոբիլեի «Իտալիա» դիրիժաբլը։ Օգնության շտապողների մեջ է լինում նաև Ամունդսենը. նա ինքնաթիռով թռչում է առանց ուղեկցորդի և հունիսի 18-ին անհետ կորչում:

Exquire ամսագիրը անդրադարձել է նորվեգացու կյանքի տարիներին հնչեցրած ուշագրավ արտահայտություններին, դրանք հավաքելով և զետեղելով իր «Կյանքի օրենքները» խորագրի ներքո:

«Հայրս մահացավ, երբ տասնչորս տարեկան էի. ես մնացի մենակ մորս հետ եւ, հնազանդվելով իր ցանկությանը, նվիրվեցի բժշկության ուսումնասիրությանը»:

«Իմ ձեռքին պատահաբար հայտնվեց անգլիացի հետախույզ Ջոն Ֆրանկլինի գիրքը որտեղ նա գրում է՝ ինչպես է գոյատևել սառույցի և բքի պայմաններում, և պատմում է, որ ստիպված էին ուտել իրենց կաշվե հագուստները: Իմ մեջ տարօրինակ ցանկություն առաջացավ, անցնել  այդ նույն տառապանքների միջով»:

«Ինձ խենք էին համարում, քանի որ ձմռանը ցանկանում էի քնել բաց պատուհանի տակ: Ես մորս վստահեցնում էի, որ ուզում եմ թարմ օդ վայելել, բայց իրականում իրագործում էի իմ կողմից մտածված ծրագիր-վարժանքը»:

«ինչպես հայտնի է, Անտարկտիկայում արջեր չկան, իսկ պինգվիններից վախենալ, կարծում եմ, չարժե»:

«Առանց շների մենք որևէ շանս չունենք հաջողելու: Նրանց օգնությամբ մենք կարող ենք նվաճել լեռները: Նրանք լավ պատրաստված են, սովոր են ցրտին և նրանց շատ քիչ բան է անհրաժեշտ՝ չսատկելու համար»:

«Քսանչորս ընկերներս և հավատարիմ ենթականերս դատապարտված էինք մահվան: Բայց մենք միաձայն որոշել էինք նպատակին հասնելու ճանապարհին, ոչնչի առջև չկանգնել»:

«Ես հումորի զգացում ունեմ, և դա համարում եմ գիտաշխատողների համար ամենակարևոր հատկանիշներից մեկը»:  

«Եթե ալկոհոլը ճիշտ օգտագործես, բևեռային շրջաններում դա պարզապես դեղորայք է: Շաբաթվա ընթացքում միմյանց արդեն ձանձրացրած անձինք ռոմի հոտից պատրաստ են դառնալլ լավագույն ընկերներ»:

«Ազատ սիրային հարաբերությունները բավականին տարածված երևույթ են հյուսիսի բնակիչների համար: Քանի որ էսկիմոս տղամարդիկ երբեմն չեն բավականեցնում, հյուսիսի բնակչուհիները հաճախ երկու ամուսին են ունենում: Շատ գործնական մարդիկ են»:

«Նրանց կանայք ահագին գեղեցիկ են: Ես մինչև վերջ դեռևս գլուխ չեմ հանում, բայց նրանց տղամարդիկ իրենց կանանց առաջարկում են գրեթե ձրի: Սակայն, ինձ թվում էր, որ կանայք դրան դեմ չէին և հնազանդվում էին իրենց տղամարդկանց՝ առանց որևէ լուրջ խնդրի»:

«Արկտիկայի տեղաբնիկները երբեք չեն լողանում՝ օրորոցից մինչև գերեզման: Ես կմազթեի նրանց՝ երբեք չշփվել մեր քաղաքակրթության հետ»:

«Արշավների ավարտին ինձ չճանաչողները կարծում էին, թե ես 59-ից 75 տարեկան եմ, բայց ես ընդամենը 33 տարեկան էի»:

«Մարդը ունակ է ընտելանալ ամեն ինչին»:

«Աշխարհը լի է նենգ գայթակզություններով, որոնց կարող է հեշտ տրվել այն մարդը, ով չի զգում իրական աջակցություն»:

«Ձեզ սիրահարված կինն իրավունք ունի՝ զարգացածության առումով հետ մնալ երկու տարի»:

«Արկածներն ընդամենը վատ պլանավորման հետևանք են»:

«Ինքներդ պետք է տեսնեք, թե որքան հրաշալի է գտնվել վերևներում: Ես կցանկանայի այնտեղ մեռնել, բայց միայն որևէ կարևորագույն առաքելության ժամանակ. արագ և առանց տառապանքների»: 

Նախորդ հոդվածը‘Գ.Ջհանգիրյան. Կարծիքի մեջ կարելի է համոզվել փաստերի ուսումնասիրության շնորհիվ’
Հաջորդ հոդվածը‘Շվեյցարիան կսառեցնի Յանուկովիչի եւ նրա շրջապատի ակտիվները ‘