‘Ռաուլ. «Այո, արդյունքները գոհացուցիչ չեն, բայց «Ռեալում» հրաշալի ֆուտբոլիստներ կան, ովքեր կհաղթահարեն այս իրավիճակը»’

991

«Ռեալ»-ի նախկին հարձակվող Ռաուլը համոզված է, որ թիմը կհաղթահարի բոլոր դժվարություններն ու կվերադառնա իր բարձր մակարդակին: Հիշեցնենք, որ մադրիդցիները չեն կարողանում հաղթանակ տոնել վերջին երեք հանդիպումներում, ինչի հետեւանքով սկսել են խոսակցությունները՝ թիմում տիրող ճգնաժամի մասին:

«Հասարակական կարծիքն անընդհատ փոփոխվում է,- Ռաուլի խոսքերն է մեջբերում «A Bola»-ն,- Երկու ամիս առաջ «Ռեալը» հաղթական արշավ էր սկսել. «Արքայական ակումբն» անընդմեջ հաղթել էր 22 խաղում: Գրեթե բոլորը խոսում էին, որ թիմը շատ լավն է: Հիմա «Ռեալը» մի քանի խաղ չի հաղթել, եւ արդեն բոլորը խոսում են այն մասին, որ այն մեծ ակումբ չէ: Այո, արդյունքները գոհացուցիչ չեն, բայց «Ռեալում» հրաշալի ֆուտբոլիստներ կան, ովքեր կհաղթահարեն այս իրավիճակը»:

Նախորդ հոդվածը‘ Անչելոտիին բարկացնում են ֆուտբոլիստների հետ մեղմ լինելու մասին կարծիքները’
Հաջորդ հոդվածը‘Պեպեն խնդրել է վաճառքի հանել իր տրանսֆերը’