Ռաուլ Գոնսալեսը կարող է դառնալ «Լիդսի» նոր գլխավոր մարզիչը

428

Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Ռաուլ Գոնսալեսը կարող է դառնալ «Լիդսի» նոր գլխավոր մարզիչը։ Marca պարբերականի հաղորդմամբ՝ «Սիրամարգերի» ղեկավարները  դժգոհ են թիմի ներկայիս մարզիչ Ջեսի Մարշի աշխատանքից:

Տեղեկացնենք, որ այս պահին անգլիական թիմը վաստակած 33 միավորով գտնվում է մրցաշարային աղյուսակի 16-րդ հորիզոնականում և 8 միավորով է գերազանցում վտանգավոր գոտում գտնվող «Բարնլիին», որը մեկ հանդիպում պակաս է անցկացրել։

Նախորդ հոդվածըԳաղտնիացնում են զոհվածների հարազատների տվյալները
Հաջորդ հոդվածըԼեւոն Զուրաբյան․ Փաշինյանից հետո հիմա էլ Օսկանյանն է ստում առանց սահմանների