‘Ռաուլ. «Ինչու՞ չմտածել, որ այս մրցաշրջանը «Ռեալի» համար ուրախությամբ է ավարտվելու»’

1192

«Ռեալի» լեգենդար հարձակվող Ռաուլ Գոնսալես Բլանկոն հերթական անգամ համոզմունք է արտահայտել, որ Զինեդին Զիդանը հաջողությունների կհասնի մադրիդյան թիմի գլխավոր մարզչի պաշտոնում:

-Կարծում եմ, որ Զիդանի՝ ֆուտբոլիստների հետ շփման մեթոդները կտան իրենց արդյունքը, քանի որ նա համաշխարհային մակարդակի խաղացող է եղել և ֆուտբոլի պատմության լավագույն ներկայացուցիչներից է: Զիդանն իսկապես հասկանում է, թե մարդիկ ինչ են ուզում:

Ինչու՞ չմտածել, որ այս մրցաշրջանը «Ռեալի» համար ուրախությամբ է ավարտվելու: Իսկ եթե այդպես չլինի, Զիդանին պետք է ժամանակ տալ, որպեսզի հաջորդ մրցաշրջանում մենք տեսնենք նրա աշխատանքի արդյունքը,-Ռաուլի խոսքը մեջբերել է «Bein Sports»-ը:

Հիշեցնենք, որ Զիդանի գլխավորությամբ «Ռեալն» Իսպանիայի առաջնությունում 5 հանդիպում է անցկացրել և 15 հնարավորից վաստակել է 13 միավոր: Մադրիդյան թիմն այժմ ունի 50 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը:

Նախորդ հոդվածը‘Սուարես. «Նեյմարը սանրվածքներ անելու մոլուցք ունի»’
Հաջորդ հոդվածը‘Կարմիր խաչ. Հալեպից փախել է 50 հազար մարդ’