‘Ռաուլ Կաստրոն վերընտրվել է Կուբայի նախագահի պաշտոնում’

832

Կուբայի պետական խորհրդի գործող նախագահ (Նախագահ) Ռաուլ Կաստրոն վերընտրվել է նախագահի պաշտոնում, կիրակի հաղորդել է France-Presse գործակալությունը:

81-ամյա Ռաուլ Կաստրոն՝ Կուբայի ազգային առաջնորդ Ֆիդել Կաստրոյի եղբայրը, պետության ղեկավարի պարտականություններն ստանձնել էր եղբոր հիվանդությունից հետո: Պաշտոնապես Ռաուլ Կաստրոն Պետական խորհուրդը ղեկավարել է 2008 թվականից: Հենց նրա նախաձեռնությամբ է, որ Կուբայում շուտով կարգելվի պետական պաշտոնյաներին, այդ թվում՝ նաև նախագահին, նույն պաշտոնն զբաղեցնել երկու ժամկետով անընդմեջ: Կաստրոն արդեն հայտարարել է, որ երրորդ ժամկետի չի գնա:

Նախագահի ընտրություններն անցկացվել են ոչ թե ուղիղ քվեարկությամբ, այլ Կուբայի ազգային խորհրդում, որի նիստի բացմանը ելույթ է ունեցել անձամբ Ֆիդել Կաստրոն, տեղեկացնում է Associated Press-ը:

Նախորդ հոդվածը‘And the oscar goes to… Հայտնի են դարձել «Օսկարի» հաղթողները (ֆոտոշարք)’
Հաջորդ հոդվածը‘ԿԳՆ-ի տվյալներով դասադուլը չի հաջողվել’