‘Ռաուլ. «Մեսսին ու Ռոնալդուն մեծագույն ֆուտբոլիստներ են»’

1202

Մադրիդի «Ռեալի» նախկին ավագ Ռաուլը կատալոնական «Բարսելոնայի» հետ Պրիմերայի 31-րդ տուրի խաղից առաջ կարծիք է հայտնել, որ չէր կարողանա հաղթել պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի եւ արգենտինացի Լիոնել Մեսսիի հետ մրցակցությունում: 

«Մեսսին ու Ռոնալդուն մեծագույն ֆուտբոլիստներ են: Դժվար թե շատ խաղային ժամանակ ստանայի, եթե նրանց հետ հանդես գայի նույն թիմում, քանի որ նստած կլինեի պահեստայինների նստարանին: 

«Ռեալի» ֆուտբոլիստների նկատմամբ պահանջները չափազանց մեծ են: Սպասումները հսկայական են: Սա «Ռեալն» է, որտեղ տիտղոսները պետք են ամեն տարի, եւ եթե չնվաճեք դրանք, ապա բարդ կլինի: Այդպիսին է «արքայական ակումբի» ֆուտբոլիստների կյանքը»,- Ռաուլի խոսքը մեջբերում է «Daily Mail»-ը:

 

Նախորդ հոդվածը‘Նովակ Ջոկովիչը՝ Մայամիի մրցաշարի եզրափակչում’
Հաջորդ հոդվածը‘«Մխիթարյանն իսկական չեմպիոն է»’