‘Ռաուլ. «Չեմ վախենա գլխավորել «Ռեալը»»’

1012

Մադրիդյան ակումբի նախկին հարձակվող Ռաուլը չի բացառում, որ ապագայում կարող է աշխատել «Արքայական ակումբում»:

«Ռեալ» վերադառնալու համար ժամանակ ունեմ: Ինձ հետ կապված խոսում են նախագահի, մարզական տնօրենի և մարզչի պաշտոնների մասին: Եվ ես ոչ մի բան չեմ բացառում: Եթե երբևէ զգամ, որ պատրաստ եմ դառնալ «Ռեալի» մարզիչը, չեմ վախենա դա անել: Ես շատ եմ ռիսկի դիմել կյանքում և շարունակում եմ այդպես վարվել: Տա Աստված, որ երբևէ կարողանամ օգտակար լինել «Ռեալին»: Չնայած՝ խաղացողի հաջող կարիերան չի նշանակում, որ դու հաջողակ ես լինելու նաև մարզչական գործում»,- Ռաուլի խոսքերն է փոխանցում EFE-ն:

Նախորդ հոդվածը‘«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է գնել լեգենդար Շմեյխելի որդուն’
Հաջորդ հոդվածը‘Համաշխարհային թենիսում սկանդալ է հասունանում’