‘Ռաուլ. ««Ռեալի» և «Բարսելոնայի» մրցակցությունն օգտակար է երկու կողմերի համար»’

975

«Ռեալի» լեգենդար հարձակվող Ռաուլ Գոնսալես Բլանկոն կարծում է, որ մադրիդյան ակումբի և «Բարսելոնայի» մրցակցությունն օգտակար է երկու կողմերի համար:

-Ես ուրախ էի, որ Չեմպիոնների լիգայի նախորդ խաղարկության եզրափակչում հաղթեց «Բարսելոնան», չէ՞ որ այն իսպանական թիմ է: «Ռեալի» և «Բարսելոնայի» մրցակցությունն օգտակար է երկու կողմերի համար: 

«Ռեալն» առանց «Բարսելոնայի» «Ռեալ» չէր լինի, իսկ «Բարսելոնան» առանց «Ռեալի» այսպիսի ակումբ չէր լինի: Այս ակումբները պետք են իրար: Հենց այս պատճառով ես երբեք «Բարսելոնային» պարտություններ կամ խնդիրներ չեմ ցանկացել,-ասել է Ռաուլը «Vanity Fair»-ին տված հարցազրույցում:

Նախորդ հոդվածը‘Սամպաոլի. ՖԻՖԱ-ն պետք է որակազրկի Մեսսի, Սուարես, Նեյմար եռյակին’
Հաջորդ հոդվածը‘Ալենիչև. «Օզբիլիսն ակումբը փոխելու ցանկություն է հայտնել»’