‘ Ռաուլ. «Ֆիգուն հարուստ անցյալ ունեցող ֆուտբոլիստ է: Նա կարող է օգուտ բերել ֆուտբոլին և նրա առաջադրումը լավ նորություն է»’

773

Իսպանացի լեգենդար ֆուտբոլիստ Ռաուլը խոսել է Մադրիդի «Ռեալում» իր նախկին թիմակից Լուիշ Ֆիգուի՝ ՖԻՖԱ-ի նախագահի առաջիկա ընտրություններում առաջադրվելու որոշման մասին:

«Ֆիգուն հարուստ անցյալ ունեցող ֆուտբոլիստ է: Նա կարող է օգուտ բերել ֆուտբոլին և նրա առաջադրումը լավ նորություն է: 

Վստահ եմ, որ նա մասնակցելու է ժողովներին եւ նոր գաղափարներ է առաջ բերելու: Ես Ֆիգուի կողմից եմ լինելու», — Ռաուլի խոսքերն է փոխանցել Marca-ն:

Նախորդ հոդվածը‘Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան կարող է դադարեցնել ազգային առաջնությունը’
Հաջորդ հոդվածը‘Լուիշ Ֆիգուն ստացել է վեց ազգային ֆեդերացիաների աջակցությունը’