‘Ռասմուսենը մտահոգվա՞ծ է Սաֆարովի ազատ արձակմամբ’

1209

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդրես Ռասմուսենը Բաքվում ելույթ  է ունեցել Դիվանագիտական ակադեմիայում: Ելույթում մասնավորապես նշվում է.

Ինչպես արդեն ասել եմ Հայաստանում, ես բավականին մտահոգված եմ Ռամիլ Սաֆարովին ներելու Ադրբեջանի որոշմամբ: 2004թ.-ին նա հանցանք է գործել, որը չպետք է փառաբանել, քանի որ դա հակասում է ճշմարտությանը, և չի նպաստում խաղաղ գործընթացին: Պետք չէ նոր թափ հաղորդել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությանը: Այս տարածաշրջանում լարվածությունը հարկավոր է թուլացնել և կոնկրետ միջոցներ ձեռնարկել՝ տարածաշրջանային համագործակցություն ստեղծելու համար:

P.S. Ինչպես սոցիալական ցանցերի օգտատերերը մեկնաբանում են Ռասմուսենի և Ալիևի լուսանկարը՝ այնքան էլ չի երևում, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը մտահոգված է Սաֆարովի ազատ արձակմամբ:

Նախորդ հոդվածը‘Քիչ անց կմեկնարկի Բակո Սահակյանի երդմնակալության արարողությունը’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանին լեգիտիմ նախագահ է պետք, ոչ թե` արհեստական համախմբում ‘