‘Ռասմուսսեն. Ռուսաստանը ՆԱՏՕ-ի համար սպառնալիք չէ, բայց պաշտպանվել պետք է’

867

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը Ռուսաստանին կոչ է արել դաշինքին ավելի շատ տեղեկություններ տրամադրել բալթյան տարածաշրջանում անցկացվող զորավարժությունների վերաբերյալ: «Մենք մանրամասն տեղեկատվության չենք տիրապետում ռուսաստանյան առաջիկա զորավարժությունների վերաբերյալ»,- երեկ Վիլնյուսում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Ռասմուսենը՝ պատասխանելով «Արևմուտք-2013» զորավարժությունների մասին հարցին, որը Ռուսաստանն ու Բելառուսը նախատեսել են անցկացնել սեպտեմբերին: Bloomberg-ի փոխանցմամբ՝ Ռասմուսենը նաև նշել է, որ ՆԱՏՕ-ն «Ռուսաստանը չի դիտարկում որպես սպառնալիք», սակայն  ունի «բոլոր անհրաժեշտ պլանները՝ դաշինքի անդամ երկրների պաշտպանության համար»: Նույն ասուլիսում Լիտվայի նախագահ Դալի Գրիբաուսկայտեն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն մտադիր է այս տարի Բալթյան երկրների և Լեհաստանի մասնակցությամբ զորավարժությունների ընթացքում  մշակել կոլեկտիվ պաշտպանության  գործնական ծրագրեր, հաղորդում է Росбалт-ը: 

Նախորդ հոդվածը‘Ռուսաստանի հետ համագործակցող կանադացի լրտեսը զղջում է’
Հաջորդ հոդվածը‘Ռեկորդ. Ավստրալացի վարորդները 138 անվադող են այրել (տեսանյութ)’