‘Ռաֆայել Բենիտես. Բոլորը գիտեն, թե ինչ մարդ է Մատերացին’

703

«Չելսիի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը պատասխանել է իր հասցեին Իտալիայի հավաքականի եւ «Ինտերի» նախկին պաշտպան Մարկո Մատերացիի մեղադրանքներին: Մատերացին հայտարարել է, որ երբեք Բենիտեսին աշխատանքի չէր վերցնի, եթե «Ինտերի» նախագահը լիներ, ինչպես նաեւ պատմել է, որ Բենիտեսը կարգադրել է «Ինտերի» մարզաբազայի պատերից հանել ակումբի նախկին հանրահայտ մարզիչների լուսանկարները:

«Իտալիայում, այդ թվում՝ «Ինտերում», բոլորն են ճանաչում Մատերացիին: Նա ստում է, պարզապես ստորաբար ստում է: Նրա յուրաքանչյուր բառը սուտ է: Եվ երբ խոսում է իմ մասին, եւ երբ ասում է, թե Մոուրինյոյի հետ խոսել է իմ գալու մասին, եւ երբ պնդում է, թե ես հրահանգել եմ ակումբի պատերից հանել լուսանկարները:

Ոչ ոք չգիտեր, որ Մոուրինյոն 2010թ. Չեմպիոնների լիգայի եզրափակիչից հետո կհեռանա: Ոչ ոք չգիտեր, որ ես պատրաստվում եմ «Ինտեր» գալ: Նույնիսկ ես այդ մասին չգիտեի:

Ես խոսել եմ Մատերացիի ընտանիքի անդամների հետ: Նրանք ասել են ինձ, որ ես պետք է սովորեմ հասկանալ նրան: Ես ցանկանում էի լավը լինել, դա բոլորը գիտեն: Նա չպետք է ինձ վարկաբեկեր, չէ որ բոլորը գիտեն, ինչպիսի մարդ է ինքը»,- Բենիտեսի խոսքն է մեջբերում The Guardian-ը:

Նախորդ հոդվածը‘Պաշտպանության նախարարության աշխատակիցը մահացել է «Օբորոնսերվիսի» գործով հարցաքննությունից հետո’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանն երիտասարդական գործազրկության «առաջատարն» է ԱՊՀ-ում’