‘Ռաֆայել Բենիտես. Հենց սկզբից գիտեի, որ «Չելսիում» ինձ փոխարինելու է Մոուրինյոն’

708

«Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը պատմել է, որ ակումբում աշխատանքի անցնելու հենց առաջին օրերին իմացել է, որ մրցաշրջանի ավարտից հետո իրեն փոխարինելու է Ժոզե Մոուրինյոն:

«Մամուլին թվում է, թե ինքն է ամեն ինչի մասին առաջինը իմանում: Հենց որ Աբրամովիչը ինձ հրավիրեց, ես իմացա, որ հեռանալուց հետո իմ փոխարեն Մոուրինյոն է աշխատելու: «Չելսիի» եւ «Ռեալի» միջեւ Մոուրինյոյի հարցով պայմանավորվածությունը ավելի վաղուց էր կայացել:

Նույնն էլ կարող եմ ասել «Նապոլի» իմ տեղափոխության մասին: Դե Լաուրենտիսը Լոնդոն էր եկել, երբ ես դեռ աշխատում էի «Չելսիում» եւ մենք նրա հետ պայմանավորվածություն ձեռք բերեցին»,- Բենիտեսին է մեջբերում Football Italia-ն:

Նախորդ հոդվածը‘«Հազարամյակի մարտահրավերները» հաստատել է Վրաստանի 140 միլիոն դոլորի գրանտը’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ-ը սպառնում է Մոսկվային և Պեկինին՝ Սնոուդենին չհանձնելու համար’