‘Ռաֆայել Թեյմուրազյան. Վերջապես հայտնի դարձավ, թե ո՛ւմ ճանապարհն էր փակել Լևոն Տեր-Պետրոսյանը’

1566

Վերջապես հայտնի դարձավ, թե ո՛ւմ ճանապարհն էր փակել Լևոն Տեր-Պետրոսյանը: Այսօր ՀՀ նախագահի թեկնածու են առաջադրվել ոմն Պավլիկ Սարգսյան և Նարինե Մկրտչյան: Ավելի վաղ առաջադրվել էին նաև Պարույր Հայրիկյանը, Վարդան Սեդրակյանը, Մհեր Հայրապետյանը, Արամ Հարությունյանը, Անդրիաս Ղուկասյանը: Առաջադրվելու մտադրություն են հայտնել նաև Մարտիկ Սարգսյանը, իրենց գյուղից էլի ինչ-որ մեկը, Րաֆֆի Հովհաննիսյանը, Արման Մելիքյանը և Հրանտ Բագրատյանը:
Առաջադրման ժամկետի ավարտին դեռ մոտ մեկ շաբաթ կա:

Գալիք տարին սկսվում է անկախ Հայաստանի պատմության մեջ բացառիկ անակնկալի հասունացմամբ. Վազգեն Մանուկյանը, ով ՀՀ նախագահի թենկածուի մշտական տոմս ուներ և ըստ այդմ՝ որպես թեկնածու մասնակցել է ՀՀ նախագահի նախորդ բոլոր ընտրություններին (1991-ը չեմ հաշվում), կարծեք թե հակված չէ առաջադրվել այս անգամ:

Նախորդ հոդվածը‘Ամերիկացի աղջիկները ինտերնետից օգտվելու համար քնաբեր են ավելացրել ծնողների խմիչքին’
Հաջորդ հոդվածը‘Քուվեյթում էմիրին վիրավորելու մեղադրանքով բլոգերը դատապարտվել է երկամյա կալանքի’