‘Ռաֆայել Մարկեսը կարող է վերադառնալ Եվրոպա’

936

«Վերոնայի» գլխավոր մարզիչ Անդրեա Մանդորլինին հայտարարել է, որ թիմը մտադիր է ձեռք բերել «Լեոնի» կիսապաշտպան Ռաֆայել Մարկեսին:  35-ամյա ֆուտբոլիստը 11 խաղաշրջան է անցկացրել Եվրոպայում, խաղալով «Մոնակո»-ի և «Բարսելոնա»-ի կազմում, իսկ  2010  թվականին տեղախոփվել է «Նյու Յորք Ռեդ Բուլզ»: Մարկեսը «Լեոն»-ում հանդես է գալիս  2013 թվականից: ԱԱ-2014-ում Մեքսիկայի ազգային հավաքականի ավագը հանդես է եկել 4 հանդիպման մեջ, աչքի ընկել գոլով, իսկ Խորվաթիայի հետ հանդիպման ժամանակ՝ գոլային փոխանցումով (3:1)՝ оգնելով թիմին դուրս գալ 1/8 եզրափակիչ:

 «Ինձ դուր է գալիս այդ խաղացողը. նրա կարիերան արդեն ամեն ինչ ասում է: Չգիտեմ, բանակցություններն այս պահին ինչ փուլում են, բայց նա փորձառու ֆուտբոլիստ է, որը оգտակար կլինի ոչ միայն «Վերոնա»-ին, այլև շատ ուրիշ ակումբների», Մանդորլինիի խոսքն է մեջբերում  Footall Italia-ն: 

Նախորդ հոդվածը‘Պեպե. «Մինչև «Բարսելոնա»-ի հետ հանդիպումը դեռ շատ կա» ‘
Հաջորդ հոդվածը‘Եղանակ. Երեկոյան ժամերին սպասվում է կարճատեւ անձրեւ’