‘Ռաֆայել Նադալը պարտվեց’

674

Աշխարհի երկրորդ ռակետ Ռաֆայել Նադալը պարտություն է կրել այս մրցաշրջանում առաջին անգամ խոտածածկով կորտում անցկացրած մրցախաղում։

Արգենտինայի Հերլինգեմ քաղաքում ընթացող ցուցադրական մրցաշարում իսպանացի թենիսիստը 3։6, 3։6 հաշվով պարտվել է խորվաթ Մարին Չիլիչին։ Պայքարը տեւել է 1 ժամ 1 րոպե։

Հաջորդ հանդիպումը Նադալը կանցկացնի հունիսի 28-ին՝ մրցելով ֆրանսիացի Լյուկա Պուիի հետ։

Նադալը պատրաստվում է Ուիմբլդոնի մրցաշարին, որի հիմնական փուլը կմեկնարկի հուլիսի 1-ին։

Նախորդ հոդվածը‘Մինսկ-2019․ Գոռ Ներսեսյանը հաղթել է թուրք բռնցքամարտիկին և դուրս եկել կիսաեզրափակիչ’
Հաջորդ հոդվածը‘Croatia Grand Chess Tour․ Լեւոն Արոնյանը մեկնարկեց ոչ ոքի արդյունքով’