Ռաֆայել Նադալի 70-րդ հաղթանակը AusOpen-ում

421

Աշխարհի նախկին առաջին ռակետ Ռաֆայել Նադալը 70-րդ հաղթանակը տարավ Ավստրալիայի բաց առաջնությունում։

35-ամյա իսպանացի թենիսիստն առաջին շրջանում մրցեց ամերիկացի Մարկոս Գիրոնի հետ եւ առավելության հասավ երեք սեթում՝ 6:1, 6:4, 6:2։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 51 րոպե։

Երկրորդ շրջանում Նադալի մրցակիցը կլինի գերմանացի Յանիկ Հանֆմանի եւ ավստրալացի Տանասի Կոկինակիսի դիմակայության հաղթողը։

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 20-ակի հաղթող Նադալը Ավստրալիայի բաց առաջնությունում տիտղոս է նվաճել մեկ անգամ՝ 2009-ին։

Նախորդ հոդվածըԱննալենա Բերբոք․ Դիվանագիտությունը միակ ճանապարհն է
Հաջորդ հոդվածըՆազարբաևի ընտանիքի անդամները հրաժարականներ են տալիս