Ռաֆայել Վարանը հեռացավ Ֆրանսիայի հավաքականից

262

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Ռաֆայել Վարանը 29 տարեկանում ավարտեց կարիերան Ֆրանսիայի ազգային հավաքականում, հաղորդում է ֆրանսիական Le Parisien-ը։

Նշվում է, որ Ռաֆայել Վարանը ֆիզիկական եւ հոգեբանական հյուծվածություն է զգում հավաքականում հանդես գալուց։ Բացի այդ, նա ցանկանում է ավելի շատ ժամանակ անցկացնել ընտանիքի հետ։

Վարանը նաեւ ծնկահոդերի հետ կապված խնդիրներ ունի եւ վերականգնողական ավելի երկար փուլերի կարիք կա։

Վարանը Ֆրանսիայի հավաքականում հանդես էր գալիս 2013 թվականից, մասնակցել է 93 հանդիպման, դարձել է 2018թ․ աշխարհի չեմպիոն, 2022թ․ աշխարհի փոխչեմպիոն, 2021թ․ Ազգերի լիգայի գավաթակիր։

Նախորդ հոդվածըՍուրեն Սուրենյանց. Լավրովը «բացահայտել» է Քոչարյանին, Սարգսյանին, Փաշինյանին…
Հաջորդ հոդվածըՌոնալդուն աշխատավարձի 90 տոկոսը ստանում է Սաուդյան Արաբիայի բյուջեից