‘Ռաֆֆիան Dolce & Gabbana-ի նոր հավաքածուի «աստղն» է (ֆոտոշարք)’

1263

Աշխարհահռչակ Dolce & Gabbana նորաձևության տունը ներկայացրել է 2013թ-ի իր նոր հավաքածուն, որի առանցքային թեման Ռաֆֆիա բույսից պատրաստված շորերն ու աքսեսուրարներն են:

Հանրահայտ մոդելավորողները երբեք չեն դադարում իրենց երկրպագուիներին զարմացնել Ռաֆֆիա բույսի հետ կատարվող նորանոր ու աներևակայելի փորձարկումներով: Այն կարելի է տեսնել ականջօղերի, ապարանջանների, պայուսակների և նույնիսկ բարդ կառուցվածք ունեցող զգեստների վրա:

Նշենք, որ Ռաֆֆիան աֆրիկյան երկրներում աճող ծառատեսակ է, որի չորացած տերեւներից պատրաստում են ամառային գլխարկներ, պայուսակներ, թեթեւ կոշիկներ եւ այլն:  

Նախորդ հոդվածը‘Բանաստեղծ Ջոն Էգարդը թագավորական ոսկե շքանշան է ստացել’
Հաջորդ հոդվածը‘Սպիտակ ծուխ. Habemus papam՝ «Մենք Պապ ունենք»’