‘ՌԴԿԿ-ն պահանջում է «Աջ սեկտորը» ճանաչել ահաբեկչական կազմակերպություն’

1068

Պետական դումայի ՌԴԿԿ խմբակցության պատգամավորներ Վալերի Ռաշկինը և Սերգեյ Օբուխովը հայցադիմում են ներկայացրել ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկային՝ խնդրելով դատավարություն նախաձեռնել՝ «Աջ սեկտորը» ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու համար: Պատգամավորները հիշեցնում են, որ նման դատական պրոցես կարող է նախաձեռնել կամ գլխավոր դատախազն ինքը, կամ նրան ենթակա որևէ դատախազ:

Օրենքի համաձայն՝ մեկ ամսվա ընթացքում գլխավոր դատախազությունը պետք է պատասխան տա:

Պատգամավորները համոզված են, որ «այդ կազմակերպությունն ահաբեկչական ճանաչելու համար արդեն բավարար ապացույցներ կան»: «Վերջին տվյալներից է այն լուրը, որ «Աջ սեկտորի» ղեկավար Յարոշը Նովոռոսիայում վիրավորվել է իր ահաբեկչական գործունեության ընթացքում, բացի այդ՝ կազմակերպության անդամների կողմից Ռուսաստանի կամ Նովոռոսիայի կողմնակիցների  (որոնք, ինչպես, իրենք են անվանում՝ Մոսկվայի գործակալներն են) հասցեին անդադար հնչող սպառնալիքները»,- ասել է Օբուխովը՝ հիշեցնելով, որ Յարոշի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարված: Փոխանցում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Շոյգուն ռուսաստանցի խաղաղապահներին հանձնարարել է օտար լեզուներ սովորել’
Հաջորդ հոդվածը‘Սաուդցի հաղորդավարուհին եթեր է դուրս եկել գլխաբաց’