ՌԴ․ Զորակոչի ժամանակ երկիրը լքածների համար կսահմանափակվի հեռավար աշխատանքը

285

Ռուսաստանի իշխանությունները կարող են սահմանափակող միջոցառումներ մշակել այն ռուսաստանցիների նկատմամբ, որոնք երկրից հեռացել են զորակոչի  մեկնարկից հետո, բայց շարունակում են հեռավար աշխատել ռուսաստանյան ընկերություններում, հայտարարել է  Դաշնային խորհրդի սահմանադրական օրենսդրության և պետական շինարարության հանձաժողովի ղեկավար Անդրեյ Կլիշասը «Ведомости» թերթին տված հարցազրույցում։

«Նրանցից շատերը փախել են, բայց շարունակում են հեռավար աշխատել ռուսաստանյան ընկերություններում։ Կարո՞ղ ենք այդ առնչությամբ փոխել օրենքը և սահմանափակել այն սխեմաները, որոնք մարդկանց թույլ են տալիս աշխատել արտասահմանում, բայց փող ստանալ այստեղից, և մենք չենք կարող հասկանալ՝ նրանք բոլո՞ր հարկերն են վճարում։ Կարող ենք»,- հայտարարել է Կլիշասը։

Սենատորը նշել է, որ ՌԴ քաղաքացիների վերադարձը երկիր խոչընդոտել հնարավոր չէ, որովհետև դա հակասում է սահմանադրությանը, բայց «նրանց համոզել, որ վերադառնան և դրա համար լրացուցիչ բլիթ խոստանալ` պետք չէ»։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՌուսաստանյան գազի նկատմամբ ԵՄ-ի էմբարգոն մտել է ուժի մեջ
Հաջորդ հոդվածըՄակրոնը հայտարարել է, որ կողմ է Պուտինի հետ ուղիղ շփումներին