ՌԴ․ Արհմիությունները մեկնաբանել են վեցօրյա աշխատանքային շաբաթ սահմանելու գաղափարը

299

Գործատուները, ըստ օրենքի, արդեն հիմա էլ իրավունք ունեն վեցօրյա աշխատանքային շաբաթ սահմանելու աշխատակիցների համաձայնությամբ, սակայն դա ենթադրում է լրացուցիչ վարձատրություն արտաժամյա աշխատանքի համար։

Այդ մասին մամուլին հաղորդել է Ռուսաստանի անկախ արհմիությունների ֆեդերացիայի փոխնախագահ Ալեքսանդր Շերշուկովը։

Ավելի վաղ «Известия»-ն տեղեկացրել է, որ գործարարների բիզնես-պատրիոտիզմի զարգացման «Ավանտի» ասոցիացիան դիմել է Ռուսաստանի աշխատանքի նախարար Անտոն Կոտյակովին՝ առաջարկելով վեցօրյա աշխատանքային շաբաթ սահմանել։ Հեղինակների կարծիքով՝ աշխատանքային շաբաթի երկարացումը կօգնի մեծացնել ռուսաստանյան տնտեսության ամրությունը ժամանակակից մարտահրավերների պայմաններում։ Ասոցիացիայում նաև հիշեցրել են, որ «Հայրենական մեծ պատերազմի» տարիներին մարդիկ աշխատում էին շաբաթը վեց կամ յոթ օր։

Շերշուկովի կարծիքով՝ հեղինակների հղումը «Հայրենական մեծ պատերազմին» անպատեհ է, որովհետև հիմա «հատուկ ռազմական գործողություն» է ընթանում, որն իր կարգավիճակով տարբեր է։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԻրանի նախագահը Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի նոր ղեկավար է նշանակել
Հաջորդ հոդվածըՇոլցը խոստացել է զինել Ուկրաինան նաև հակամարտության ավարտից հետո