Հետախուզվում է «Ի՞նչը, որտե՞ղ, ե՞րբ» խաղի նախկին մասնակից Ռովշան Ասկերովը

425

Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել «Ի՞նչը, որտե՞ղ, ե՞րբ» խաղի նախկին մասնակից Ռովշան Ասկերովի նկատմամբ։

Ապրիլի վերջին նրա դեմ քրեական գործ է հարուցվել «Նացիզմի  ռեաբիլիտացիա» հոդվածով։ Առիթը եղել է մարշալ Գեորգի Ժուկովի մասին նրա գրառումը։ Այդ հոդվածով առավելագույն պատիժը հինգ տարվա կալանքն է։

«Հետաքննությամբ պարզվել է, որ 2022 թ․ ապրիլի 6-ից ոչ ուշ Ասկերովը Facebook սոցիալական ցանցի իր էջում  ակնհայտ կեղծ տեղեկություններ է հաղորդել, որոնք վիրավորում և արատավորում են Ռուսաստանի մեծ զորավար և Հայրենիքի պաշտպան, Խորհրդային Միության մարշալ Գեորգի Ժուկովի հիշատակը»,- ասվում է ՌՔԿ-ի հաղորդագրության մեջ։  Ժուկովին այդ գրառման մեջ Ասկերովն անվանում է «ուսադիրներով մարդասպան» և «դիակապտող»։

Դեռ մինչև քրեական գործ հարուցելը Ասկերովը լքել է Ռուսաստանը։ Մեկ այլ գրառման համաձայն՝ Ասկերովը մարտի վերջին մեկնել է Բաքու։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՑմահ ազատազրկում լրտեսության մասին օրենքը խախտողների համար
Հաջորդ հոդվածըՓսակի․ ԱՄՆ-ն արդեն ՌԴ-ի դեմ սահմանել է պատժամիջոցներ