ՌԴ ԱԳՆ․ Գութերեշը չի փորձել կապվել Պուտինի հետ

401

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հերքել է ՄԱԿ-ի գլխավոր քատուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկի այն պնդումը, թե Անտոնիու Գութերեշը, իբր, Ուկրաինայում հատուկ գործողության առաջին իսկ օրից փորձել է կապվել Վլադիմիր Պուտինի հետ։

«Կարճ մեկնաբանություն․ ոչ։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը չի փորձել կապվել Ռուսաստանի նախագահի հետ։ Ո՛չ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչության գծով, ո՛չ ԱԳՆ-ի հետ ուղիղ կապով, ոչ ոք այդ առիթով կապ չի հաստատել։ ՄԱԿ-ի քարտուղարությանը խնդրում ենք վերադառնալ իրականություն»,- իր Telegram ալիքում գրել է Զախարովան։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՌԴ ՊՆ․ ՈՒԱԾ-ը սադրանք է կազմակերպում Օդեսայի մարզում
Հաջորդ հոդվածըՓսակի․ ԱՄՆ-ը մտադիր է վերականգնել դեսպանատան աշխատանքը Կիևում