ՌԴ ԱԳՆ․ Եթե բանակցություններն Ուկրաինայի հետ վերսկսվեն, դրանք պետք է ուղիղ լինեն

404

Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունները, եթե դրանք վերսկսվեն, ամենայն հավանականությամբ՝ կլինեն ուղիղ, առանց միջնորդների։ Դա լավագույն տարբերակը կլինի, ТАСС-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ-ում ԱՊՀ երկրորդ վարչության տնօրեն Ալեքսեյ Պոլիշչուկը։

«Եթե և երբ այդ շփումները վերսկսվեն, ապա, ամենայն հավանականությամբ, դրանք ուղիղ կլինեն։ Դա լավագույն տարբերակը կլինի, քանի որ, ինչպես ցույց է տալիս փորձը, արևմտյան միջնորդները հաճախ սեփական շահերն են հետապնդում և փորձում են ազդել բանակցությունների ընթացքի վրա՝ գործելով ոչ թե հակամարտությունը կարգավորելու նպատակով, այլ ելնելով սեփական շահագրգռություններից»,- ասել է դիվանագետը։

Պոլիշչուկը ուշադրություն է հրավիրել, որ անցյալ տարի ուկրաինական կողմի հետ բանակցությունները հենց ուղիղ են եղել։ «Մինչև հիմա մենք ուկրաիանցիների հետ միայն ուղղակի ենք շփվել՝ օգտագործելով այն հարթակները, որոնք սիրալիր կերպով տրամադրվել են մեզ։ Անցյալ տարվա փետրվար-ապրիլին ռուս-ուկրաինական շփումների երեք ռաունդ կայացել է Բելառուսում և մեկը Թուրքիայում։ Այնուհետև գրեթե ամենօրյա շփումներ են եղել տեսակապով։ Դրանք ուղիղ բանակցություններ էին ուկրաինացիների հետ»,- նշել է Պոլիշչուկը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըGuargian․ Չի բացառվում, որ Ջոնսոնն այցելի Ուկրաինա
Հաջորդ հոդվածը«Նապոլի» — «Յուվենտուս»՝ 5:1 (տեսանյութ)