ՌԴ ԱԳՆ․ Երևանն ու Բաքուն հաշտության ճանապարհի սկզբնամասում են

283

Երևանը և Բաքուն ընդամենը հաշտության ճանապարհի սկզբնամասում են, РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ում ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարը։

«Ակնհայտ է, որ մենք դեռ երկու երկրների միջև հաշտության դժվարին ճանապարհի ընդամենը սկզբում ենք։ Կայուն արդյունքների հասնելու համար ժամանակ և էական ջանքեր են պահանջվում երկու կողմից»,- ասել է Գոնչարը։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՊՆ կոչը․ Տեսանյութեր մի հրապարակեք մարտական գործողությունների գոտուց
Հաջորդ հոդվածըATP․ Լավագույն տասնյակը