ՌԴ ԱԳՆ․ ԶԱԷԿ-ից էներգիա գողանալու վերաբերյալ WSJ-ի հոդվածը հերթական անհեթեթությունն է

232

The Wall Street Journal թերթը պատճառահետևանքային կապերի կատարյալ դեգրադացիա է դրսևորում՝ պնդելով, թե Ռուսաստանն, իբր, էլեկտրաէներգիա է գողանում Զապորոժյան ատոմակայանից, ասվում է ՌԴ ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ։

Հոդվածում նշվում է, թե Ռուսաստանն էլեկտրաէներգիան գողանում է, որ հետո վաճառի էներգապաշարների գնի աճի պայմաններում։

«Փայլուն եզրակացություն․Ռուսաստանի կողմից նման «էքսպրոպրիացիան» լրացուցիչ կերպով կապակայունացնի իրավիճակը էներգաշուկաներում։ Այս հերթական հակառուսաստանյան զառանցանքին նույնիսկ հպանցիկ ծանոթությունը բավական է՝ պարբերականի հեղինակների շարադրանքում պատճառահետևանքային կապերի լիակատար դեգրադացիա արձանագրելու համար»,- ընդգծել են ՌԴ ԱԳՆ-ում՝ նշելով, որ ամերիկյան քարոզիչների ներգրաված կողմնակի վերլուծաբանների մակարդակը քմծիծաղ է հարուցում։

Գերատեսչությունում նշել են, որ հենց Կիևն է անընդհատ գնդակոծում ատոմակայանը և դրան հարող տարածքը՝ միջուկային աղետի ռիսկի ենթարկելով ամբողջ եվրոպական մայրցամաքը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածը«Չելսին» 15 միլիոն եվրո կվճարի «Ինտերի» կիսապաշտպանի համար
Հաջորդ հոդվածըԲայդենը 430 մլրդ դոլարի նախաձեռնությունների փաթեթ է ստորագրել