‘ՌԴ ԱԳՆ-ն ԱՄՆ պետդեպի բացահայտումներն անվանել է «անամոթություն»’

980

Ուկրաինայի մասին Ռուսաստանի կեղծ հայտարարությունների մերկացումը, որը պատրաստել է ԱՄՆ պետդեպարտամենտը, «ցնցող է ոչ այնքան իրականության պարզունակ աղճատման պատճառով, որքան իր ցինիզմով և բացահայտ երկակի ստանդարտներով»: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ-ն, հաղորդել է «Ազատություն» ռադիոկայանը:

«Պետդեպարտամենտը փորձում է խաղալ դեպքերի անամոթ ու միակողմանի մեկնաբանության վրա, կարծես չեն եղել արմատական-ազգայնականների կողմից իրականացված անկարգությունների բազմաթիվ ականատեսները»,- պնդել է ԱԳՆ ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը: Ըստ նրա՝ այդ ամենը «ցածրորակ քարոզչություն է»:

Չորեքշաբթի ԱՄՆ պետդեպարտամենտը հրապարակել էր նախօրեին մամլո ասուլիսում  Ուկրաինայի վերաբերյալ Պուտինի կեղծ հայտարարություններից տասի բացահայտումները, որոնք նա արել էր՝ Ուկրաինայում ռուսաստանյան ագրեսիան արդարացնելու նպատակով:

«Այն ժամանակից, երբ Դոստոևսկին գրել է՝ ««Երկուսին գումարած երկու՝ հավասար է հինգի» բանաձևը հմայքից զուրկ չէ», աշխարհը չի տեսել ռուս գրականության այնքան հմայիչ «ստեղծագործություններ», փաստերի այնպիսի խեղաթյուրում և այնքան կեղծ պատմություններ, որոնք Ռուսաստանն օգտագործում է՝ իր ապօրինի գործողություններն Ուկրաինայում արդարացնելու համար»,- հայտարարել է պետդեպարտամենտը: Փոխանցում է censor.net.ua-ն:

Նախորդ հոդվածը‘Անցյալի հիշողությունը կամ պատմությունը՝ որպես ակտիվ քաղաքական գործոն’
Հաջորդ հոդվածը‘Բժշկականում ուսանողներից բացակայության համար գումար են գանձում «Ա1+»’