ՌԴ ԱԳՆ-ն Բլինքենին ստախոս է անվանել

284

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությունն այն մասին, թե, իբր, ՌԴ-ն հակաիրավական գործողություններ է կատարում իր տարածքում գտնվող ուկրաինացիների նկատմամբ։

Նախորդ օրը պետքարտուղարության ղեկավարը հայտարարել էր, թե Ռուսաստանն, իբր, բռնի կերպով իր տարածքում է պահում առնվազն 1,6 մլն ուկրաինացիների, որոնցից, ըստ նրա, «պարտադրաբար վերցրել են անձնագրերը» և դրա փոխարեն ռուսաստանյան փաստաթղթեր են տվել։

«Դա սուտ է»,- ասել է Զախարովան «»Соловьев Live»-ի եթերում և պնդել, որ Բլինքենի այդ հայտարարությունը «բժշկական դեպքի» է նման։ Զախարովան հավելել է, թե անհնար է պատկերացնել՝ ինչպես կարելի բռնի կերպով անձնագիր հանձնել։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԽնդրելու է ավելացնել ռազմական օգնությունը
Հաջորդ հոդվածըԶինվոր է սպանվել