‘ՌԴ ԱԳՆ-ն հետեւում է լարվածության մասին ստացվող տեղեկություններին’

1220

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ դիտարկում են ԼՂ հիմնախնդրի տարածքում տիրող իրավիճակի վերաբերյալ տեղեկությունները:

«Մենք ուշադրությամբ հետեւում ենք ստացվող տեղեկություններին»,- Զախարովայի խոսքերը մեջբերում է РИА Новости-ին:

Հիշեցնենք, որ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվում ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը: Ըստ ՊԲ օպերատիվ տվյալների, ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին ժամը 08:30-ի սահմաններում Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 2004թ. ծնված Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են:

 

 

Նախորդ հոդվածը‘ՖԻԴԵ. հրապարակվել են նոր վարկանիշային աղյուսակները’
Հաջորդ հոդվածը‘ՄԻՊ-ը դատապարտում է բնակավայրերի և խաղաղ բնակիչների վրա հարձակումները ‘