ՌԴ ԱԳՆ-ն մեղադրել է Քիշնևին

462

Մոսկվան արձանագրել է Քիշնևի օդանավակայանում Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետություն մեկնող ռուսաստանցի խաղաղապահներին կասեցնելու փաստերը, դա դիտարկում է որպես ոչ բարեկամական գործողություն, հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ի ԱՊՀ-ի երկրորդ վարչության տնօրեն Ալեքսեյ Պոլիշչուկը։

«Քիշնևի օդանավակայանում, առանց պատճառները բացատրելու, բազմիցս կասեցվել են ռուսաստանցի սպաները, որոնք մեկնելիս են եղել Մերձդնեստր՝ ռոտացիոն հիմքով  ռուսաստանյան զորախումբը համալրելու նպատակով»,- ասել է Պոլիշչուկը։

«Մոլդովան երկրորդ Ուկրաինայի վերածելը, ինչին մղում են նրա արևմտյան հովանավորները, երկիրն արևմտյան սպառազինությամբ հագեցնելն ընդամենը ավելի են խորացնում խնդիրը, հեռացնում են խաղաղ կարգավորման հեռանկարները։ Երկրորդ ճակատ բացելը Մերձդնեստրում աղետի կհասցնի մոլդովական պետականությունը»,- ասել է Դաշնային խորհրդի արտաքին գործերի հանձնաժողովի փոխնախագահ Վլադիմիր Ջաբարովը։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՅան Նեպոմնյաշչի․ Վիրավորական է եւ ցավալի, որ Կարլսենը հրաժարվում է մրցամարտից
Հաջորդ հոդվածըԴրագին հաստատել է պաշտոնը լքելու իր մտադրությունը