‘ՌԴ ԱԳՆ-ն պնդում է, որպեսզի Սիրիայում քիմիական զենքի կիրառման հետաքննությանը մասնակցեն նաև ռուսաստանցիները’

762

Մոսկվայում այն կարծիքի են, որ ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամ երկրների  մասնագետ- քիմիկոսները պետք է մասնակցեն մարտի կեսերին Սիրիայում քիմիական զենքի կիրառման փաստի հետաքննությանը, հաղորդում է INTERFAX-ը:

«Մարտի 19-ին Սիրիայում քիմիական զենքի կիրառման հետաքննության օբյեկտիվ բնույթը կարող է ապահովել միջազգային փորձագետների հավասարակշռված խումբը»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ փոխնախարար Գենադի Գատիլովը: «Նրա կազմում պետք է անպայման ընդգրկվեն ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամ «հնգյակի» ներկայացուցիչները, այդ թվում՝ ռուսաստանցի և չինացի մասնագետ-քիմիկոսներ»,- նշել է Գատիլովը:

Նախորդ հոդվածը‘Ժնևյան բանակցությունների հերթական ռաունդում կքննարկվեն հակամարտության գոտիներում ազատ տեղաշարժման հարցերը’
Հաջորդ հոդվածը‘Բանկային կեղծ երաշխավորագրեր թողարկողների գործունեության հասցրած վնասը կազմում է մեկ միլիարդ դոլար’