Չեն բացառում, որ Եվրոպան այլևս ռուսաստանցիներին շենգենյան վիզա չի տա

257

Արևմուտքի գործողությունների  պարագայում Ռուսաստանը չի բացառում, որ ՌԴ քաղաքացիներին այլևս շենգենյան վիզաներ չտրամադրեն, ТАСС-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ հյուպատոսական վարչության տնօրեն Իվան Վոլինկինը։

«Նախարարությունն ուշի ուշով արձանագրում է Եվրոպայից հնչող կոչերը՝ դադարեցնել ռուսաստանցիներին շենգենյան վիզաների տրամադրումը։ Միաժամանակ, մենք, փաստորեն, արդեն տեսնում ենք Ռուսաստանում Լատվիայի, Լիտվայի, Լեհաստանի, Չեխիայի և Էստոնիայի հյուպատոսություններում ռուսաստանցի քաղաքացիների վիզաների ձևակերպման, ըստ էության՝ լրիվ դադարեցում։

Շենգենյան պայմանագրի մյուս անդամ երկրների հետ հյուպատոսական կապերի արմատական ձևախեղման դեպքում չի կարելի բացառել այժմ անհավանական թվացող ցանկացած սցենար»,- ասել է Վոլիկինը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՀունգարիան անիրագործելի է համարում գազօգտագործումը կրճատելու ծրագիրը
Հաջորդ հոդվածը«Յուվենտուսը» 23 միլիոն եվրո է առաջարկել Ռոբերտո Ֆիրմինոյի համար