ՌԴ ԱԴԾ-ն կանխել է Ղրիմի ղեկավարների դեմ նախապատրաստվող մահափորձերը

221

Ռուսաստանի ԱԴԾ-ն կանխել է Ուկրաինայի ռազմական հետախուզության գործակալական ցանցի նախապատրաստած մահափորձերը Ղրիմի ղեկավարության դեմ։ Նախապատրաստվող ահաբեկչական գործողությունների կազմակերպիչը Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Ռոման Մաշովեցն է։

Այդ մասին ТАСС-ին տեղեկացրել են Ռուսաստանի ԱԴԾ-ի հանրային կապերի կենտրոնում։

ԱԴԾ-ի տվյալներով՝ մահափորձերի օբյեկտների դերում ընտրվել են Ղրիմի Հանրապետության ղեկավար Սերգեյ Ակսյոնովը, Ղրիմի խորհրդարանի նախագահ Վլադիմիր Կոնստանտինովը և Յալթայի քաղաքապետ Յանինա Պավլենկոն։ Բացի այդ, նախապատրաստվող ահաբեկչական գործողությունների թիրախ են եղել նաև թերակղզու տրանսպորտային ենթակառույցների օբյեկտները։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ձերբակալվել են Ղրիմում գործող ՊՆ-ի ՀԳՎ խմբի քողարկված խմբի անդամները՝ Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացիներ Վիկտոր Պոդվալնին, Ալեքսանդր Լիտվինենկոն, Սերգեյ Կրիվոշեինը, Կանստանտին Եվմենենկոն, Իգոր Զորինը և Սերգեյ Վոյնարովսկին, որոնց հավաքագրել է Մաշովեցը, և որոնք ծրագրել են ահաբեկչական ակտերը, հատուկ տեխնիկական միջոցներով պաշտոնյաներին լրտեսելը և հրազեն ձեռք բերելը։ Ձերբակալվել է նաև Ուկրաինայի և Բուլղարիայի քաղաքացի Դ․ Պետրոնովը, որը մահաբեր միջոցներ էր  հասցնելու Ռուսաստանի տարածք, հաղորդել են Հանրային կապերի կենտրոնից։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԹուրքիան իր օդային տարածքը փակել է Հայաստանի համար
Հաջորդ հոդվածըForbes. Ռոնալդուն տարվա ամենաբարձր վարձատրվող մարզիկն է