ՌԴ ԱԴԾ-ն 44 շրջաններում 165 ընդհատակյա զինագործների է ձերբակալել

254

ՌԴ ԱԴԾ-ն Ռուսաստանի 44 շրջաններում ընդհատակյա 165 զինագործների է հայտնաբերել, նրանցից առգրավվել է գրեթե 400 միավոր զենք։

Այդ մասին չորեքշաբթի հաղորդել են ԱԴԾ-ի հանրային կապերի կենտրոնում։

«Անվտանգության դաշնային ծառայության կողմից, Ռուսաստանի ՆԳՆ-ի և Ռոսգվարդիայի հետ համագործակցությամբ, կասեցվել է երկրի 44 սուբյեկտների 165 բնակիչների հակաօրինական գործունեությունը՝ կապված ընդհատակյա արհեստանոցներում զենքի քաղաքացիական նմուշների մարտական հատկությունների վերականգնման և դրանց վաճառքի հետ»,- նշել են ԱԴԾ-ում։

Անօրինական շրջանառությունից դուրս է բերվել հայրենական և արտասահմանյան արտադրության  399 միավոր հրազեն, դադարեցվել է զենքի արդիականացման և զինամթերք պատրաստելու 40 ընդհատակյա արհեստանոցների գործունեությունը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՄասքը ցանկանում է ԱՄՆ նախագահի պաշտոնում «նորմալ մարդ» տեսնել
Հաջորդ հոդվածըՀերշ․ ԵՄ մի խումբ երկրներ Զելենսկուն գաղտնի կոչ են անում դադարեցնել հակամարտությունը