ՌԴ ԱԻՆ-ն առաջարկում է ստորգետնյա ցանկացած տարածք օգտագործել որպես ապաստարան

179

Ռուսաստանի ԱԻՆ-ը ռազմական հակամարտության դեպքում ցանկացած ընդհատակյա տարածք բնակչության համար որպես ապաստարան օգտագործելու իրավական մեխանիզմներ է մշակում։

Այդ մասին ТАСС-ին տված հարցազրույցում տեղեկացրել է նախարարության ղեկավար Ալեքսանդր Կուրենկովը։

Ըստ նրա՝ ներկայում մեծ ուշադրություն է դարձվում քաղաքացիական պաշտպանության գծով միջոցառումների իրականացմանը երկրի ողջ տարածքում, հատկապես՝ սահմանամերձ շրջաններում։ Ընդ որում՝ Կուրենկովը բնակչության տարհանումը համարում է պաշտպանության ամենաարդյունավետ միջոցը։

«Հատկապես ուշադրություն է պահանջում արտակարգ տարհանման կազմակերպումը, ինչպես նաև տարհանված բնակչության կենսապահովման հարցերի լուծումը։ Այդ կապակցությամբ Ռուսաստանի ԱԳՆ-ն, գործադիր իշխանության դաշնային մարմինների և ՌԴ սուբյեկտների հետ միասին, բնակչությանը, նյութական և մշակութային արժեքները անվտանգ շրջաններ տարհանելու կարգի նոր տարբերակ է պատրաստել»,- ասել է ԱԻՆ ղեկավարը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՀենրիխ Մխիթարյանը նվաճեց 21-րդ տիտղոսը
Հաջորդ հոդվածըՀարավային Կորեայի նախագահը կարող է մասնակցել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին