‘ՌԴ աշխատանքի նախարարություն. «Շնորհակալությունով տուն չես պահի» արտահայտությունը կոռուպցիոն վտանգ է պարունակում’

901

Ռուսաստանի աշխատանքի նախարարությունը հրապարակել է մի շարք առաջարկներ, որոնք պաշտոնյաներին կօգնեն խուսափել կաշառք ստանալուց: Նրանց խորհուրդ է տրվում խուսափել այնպիսի արտահայտություններից, ինչպես՝ «այդ խնդիրը լուծել դժվար է, բայց հնարավոր է», «շնորհակալությունը հացի վրա չես քսի», «կպայմանավորվենք», «ավելի ծանրակշիռ փաստարկներ են հարկավոր», «դե, ի՞նչ անենք» և այլն: Պաշտոնյաները պետք է հասկանան, որ նման արտահայտությունները կարող են ընկալվել որպես ակնարկ՝ կաշառքի վերաբերյալ: Բացի այդ, թեմաների մի երկար ցուցակ է  տրվում, որոնց քննարկումն աննպատակահարմար է պաշտոնյաների համար: Օրինակ՝ ցածր աշխատավարձի, բարեկամների գործազրկության, զավակների՝ բուհ ընդունվելու վերաբերյալ խոսակցությունները: Նախարարության  խորհուրդները կազմակերպական, բացատրական  միջոցառումների համալիրի մի մասն են՝ ուղղված պաշտոնյաների անթույլատրելի պահվածքը թույլ չտալուն, այնպիսի պահվածքը, որը կարող է  ընկալվել որպես կաշառք տալու առաջարկ, հաղորդում է  РБК –ն:


Նախորդ հոդվածը‘«Չելսին» պատրաստ է Ֆալկաոյի համար վճարել 58 մլն եվրո’
Հաջորդ հոդվածը‘Վաղը Հայաստան կժամանի Վրաստանի պաշտպանության նախարարը’