‘ՌԴ արդարադատության նախարարությունը մերժել է «Ռուսաստանի ցանցահենների կուսակցության» գրանցումը’

917

ՌԴ արդարադատության նախարարությունը մերժել է համացանցում ծնված «Ռուսաստանի ցանցահենների կուսակցության» գրանցումը, այս մասին ИТАР-ТАСС-ին հայտնել է կուսակցության շտաբի ղեկավար Պավել Ռասսուդովը: «Մեզ հրաժարվել են գրանցել, և շատ անհեթեթ պատճառաբանություններով: Նրանք համարում են, որ կուսակցության անվանումը չի համապատասխանում նրա խնդիրներին ու նպատակներին, քանի որ «պիրատությունը» ծովային թալանն ու կողոպուտն է, մինչդեռ կուսակցության խնդիրն ու նպատակը ինտերնետի օգտատերերի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունն է, ինչպես նաև գաղտնի քվեարկությամբ Ռուսաստանի նախագահի թեկնածու առաջադրելը»,- պարզաբանել է Ռասսուդովը:

«Ռուսաստանի ցանցահենների կուսակցությունը» ստեղծվել է 2009 թ. ինտերնետ-ֆորումներից մեկի ժամանակ: Այն հանդես է գալիս հանուն օգտատերերի միջև ֆայլերի փոխանակման ապաքրեականացման, պայքարում է հանուն հեղինակային և արտոնագրային իրավունքների և երկրում «էլեկտրոնային դեմոկրատիայի» հաստատման: Ցանցահենների կարծիքով՝ քաղաքում տեղադրված տեսախցիկները չպետք է միավորված լինեն մեկ ցանցի մեջ, քանի որ դա քաղաքացիների իրավունքների ոտնահարում է: Նախկինում ևս կուսակցության գրանցումը մերժվել էր, սակայն օրենսդրության ազատականացումից հետո ցանցահենները որոշել էին ևս մեկ անգամ փորձել օրինականացնել իրենց կարգավիճակը:

Նախորդ հոդվածը‘Արխիվային պահպանության ենթակա գործերի թիվն ավելացել է 46.832-ով’
Հաջորդ հոդվածը‘Ոսկե Մեսին. Տեսանյութ’