‘ՌԴ գերատեսչությունը կստուգի ԶԼՄ-ների գրագիտության մակարդակը’

1983

Կապի և զանգվածային հաղորդակցության նախարարությունը գարնան սկզբին մտադիր է հրապարակել Ռուսաստանի դաշնային ԶԼՄ-ների վարկանիշը՝ նշելով նրանցից յուրաքանչյուրի գրագիտության մակարդակը, տեղեկացրել է գերատեսչության փոխնախարար Ալեքսեյ Վոլինը:

«Մենք արդեն այդ մասին պայմանավորվել ենք Պուշկինի անվան ռուսաց լեզվի ինստիտուտի հետ: Սկսում ենք դաշնային ԶԼՄ-ների մոնիթորինգը»,- «Россиская газета»-ին տված հարցազրույցում ասել է Վոլինը: Նրա խոսքով՝ հետազոտությունը կվերաբերի ոչ միայն տպագիր մամուլին, այլև ռադիոյին և հեռուստատեսությանը: Գրագիտության աստիճանը կգնահատվի հինգ բալանոց սանդղակով: Բլոգերների գրագիտությունը չի ստուգվի: «Բլոգերը կարող է գրամոլ լինել և կարող է մեծ թվով հետևորդներ ունենալ, բայց դրանից նա ԶԼՄ կամ լրագրող չի դառնում»,- ասել է Վոլինը:

Դեռևս անցյալ տարվա հոկտեմբերին Ալեքսեյ Վոլինն առաջարկել էր ստեղծել վարկանիշ և հակավարկանիշ՝ ԶԼՄ-ների գրագիտության վերաբերյալ, և ամենաանգրագետներին շնորհել «Ոսկե լեզվախտ» մրցանակ: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Եգիպտոսի դատարանն արդարացրել է այլասերության մեջ մեղադրվող գեյերին’
Հաջորդ հոդվածը‘Կաստրոն Մարադոնային պատմել է Լատինական Ամերիկայում իմպերիալիզմի ձախողման մասին’