‘ՌԴ դաշնային խորհուրդն օրենք է ընդունել՝ համացանցում էքստրեմիզմի կոչերի վերաբերյալ’

763

Ռուսաստանում կրկնակի աճել է համացանցի օգտագործմամբ էքսրեմիզմի վերաբերյալ գործերի թիվը: 

ՌԴ դաշնային խորհուրդը օրենք է ընդունել, որը պատիժներ է սահմանում էքստրեմիստական գործունեությունը ֆինանսավորելու, ինչպես նաև՝ համացանցում էքստեմիզմի կոչեր հնչեցնելու համար:

Քրեական օրենսգրքում նոր հոդված է ավելացվել, որը պատիժ է սահմանում «միջոցներ տրամադրելու կամ հավաքելու, կամ ֆինանսական ծառայություններ մատուցելու համար այն կազմակերպություններին, որոնք ֆինանսավորել, նախապատրաստել և ծայրահեղական թեկուզ մեկ հանցագործություն են կատարել կամ  ապահովել են էքստրեմիատական կազմակերպության գործունեությունը»:

Նման հանցագործությունը կպատժվի տուգանքով՝ 300 հազարից մինչև 500 հազար ռուբլու չափով, կամ  որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու արգելքով՝ մինչև երեք տարի ժամկետով, կամ հարկադիր աշխատանքով՝ մինչև 200 ժամ, կամ ուղղիչ աշխատանքներով՝ 1-2 տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մինչև 3 տարի ժամանակով: Եթե հանցագործությունը կատարվի պաշտոնական դիրքի օգտագործմամբ, առավելագույն պատիժը կլինի վեց տարվա ազատազրկում: Փոխանցում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Կոստանյան. Ֆիզիկական ուժի գործադրումը ոստիկանության պարտականությունների մեջ է մտնում’
Հաջորդ հոդվածը‘3 արտիստ 1 բեմում. Համասյան, Բաբախանյան եւ Հայրապետյան ‘