‘ՌԴ դեսպանատան հայտարարությունը Գյումրի սպանության մասին’

1779

Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը հանդես է եկել հայտարարությամբ Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասին:

Հայտարարության մեջ, մասնավորապես ասված է. «Ցնցված ենք Գյումրիում տեղի ունեցած սոսկալի ողբերգությամբ: Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին: Ցավակցություն ենք հայտնում սպանվածների հարազատներին: Այդ սարսափելի ողբերգություն իրականացնողը պետք է խստագույնս պատժվի: Ներկա պահին ՀՀ-ի և ՌԴ-ի համապատասխան մարմինները անհրաժեշտ հետաքննական գործընթաց են իրականացնում` նպատակ ունենալով կատարվածի օբյեկտիվ և բազմակողմ հետաքննություն իրականացնել: Հետախուզական խմբերը կենտրոնացրել են իրենց ջանքերը` համաձայն Հանրապետության տարածքում 102 ռազմաբազայի տեղակայման մասին պայմանագրի»։

Հիշեցնենք, որ Գյումրիում տեղի ունեցած սպանության հետևանքով զոհվել է 6 անձ: Ըստ նախնական տվյալների՝ հանցագործությունը կատարել է ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը: Նա այժմ հետախուզվում է։

Գյումրիից ստացվող ողջ լրատվությունը՝ այստեղ:

Նախորդ հոդվածը‘Էնրիկե.«Ինչ վերաբերում է այն բանին, թե ով է իշխում «Բարսելոնայում», կարող եմ ասել, որ դա ակումբի գերբն է, թիմը, «Կամպ Նոուն» և երկրպագուները»’
Հաջորդ հոդվածը‘ՌԴ դեսպանատուն. Հանցագործությունն իրականացնողները պետք է ամենախիստ պատժին արժանանան ‘